Skip to main content

Ապացուցված ճշգրտություն

18 անկախ ուսումնասիրություններ հաստատում են TRIOS-ի վիճակագրորեն ավելի բարձր ճշգրտությունը՝ համեմատած ավանդական դրոշմերի և/կամ այլ առաջնային ներբերանային սկաներների հետ՝ ամբողջական կամարային, մեկ և բազմակի վերականգնման համար:

Իրատեսական գույներ

Բարձրորակ թվային դրոշմերը իրական գույներով թույլ են տալիս ձեր պացիենտներին տրվող խորհրդատվությունը տեղափոխել հաջորդ մակարդակ: Գույնի հայտնաբերման գործառույթը խնայում է ժամանակը և ստեղծում բարձրորակ վերականգնումներ:

Դինամիկ փոխնստվածք

Վերականգնումների որակը բարելավելու համար TRIOS Patient Specific Motion ֆունկցիան թույլ է տալիս գրառել պացիենտի հոդակապային շարժումները՝ ցուցադրելով ստատիկ և դինամիկ կոնտակտներ:

ԱԻ հեշտ սկանավորման համար

Մեր վերջին արհեստական ​​ինտելեկտի (ԱԻ) տեխնոլոգիան հեշտացնում է սկանավորումը՝ հեռացնելով ավելորդ փափուկ հյուսվածքը թվային դրոշմվածքից։

DSD

Digital Smile Design

Որքան դժվար է համաձայնվել՝ առանց իմանալու, թե վերջում ինչ կստանաս, և որքան հեշտ է որոշում կայացնել՝ հստակ տեսնելով վերջնական արդյունքը։ Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է մարդու արտաքինին և նրա ժպիտին։

DSD-ն այն է, ինչ պատասխանում է պացիենտի հարցերին և մոտեցնում նրան իր երազանքին։

Մենք մշակել ենք բոլոր փուլերը, որոնցով դուք կկարողանաք ձեր պացիենտին ցույց տալ իր ապագա ժպիտը։

Մենք ունենք ամեն ինչ, ինչը կօգնի ձեզ սկսել աշխատանքը նոր ժամանակակից DSD արձանագրությունով՝ սՍարքավորումներ սկանավորման և նախագծի համար, ատամների դասավորության անհրաժեշտ գրադարաններ, իդեալական համամասնությունների իմացություն, թվային և դասական եղանակով վինիրներ պատրաստելու փորձ: